Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան պատերին Օլիմպիադայի նախօրեին գրաֆիտի են նկարել![]() 18 մայիսի 2012 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Օլիմպիական ջահը 3-րդ անգամ կժամանի Մեծ Բրիտանիա: Այդ առնչությամբ Հայաստանում բրիտանական դեսպանատան պատերին գրաֆիտի են նկարել: Գրաֆիտիի հեղինակը նկարիչ Էդգար Ամրոյանն է: Սա Երևանում գրաֆիտի նկարչության առաջին փորձս է»,-խոստովանել է նա: Օլիմպիական ջահը խաղաղության և օլիմպիական հաշտեցման խորհրդանիշ է, որը նպաստում է հակամարտությունների հանգուցալուծմանը: Այն նախադրյալ է, որ մարդիկ, այլ ոչ թե երկրները մրցում են մեկը մյուսի հետ: Օլիմպիական կրակը տանելու են 8000 մարզիկներ, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից: Կրակը, որն արևի ճառագայթներից մայիսի 10-ին վառվել էր Հունաստանում, Ստրատֆորդ մարզադաշտ կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը` հուլիսի 27-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |