IFC-ն կօգնի սննդամթերք արտադրող ընկերություններին ներդնել միջազգային չափանիշներ![]() 18 մայիսի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC)` Համաշխարհային բանկի գործընկերը, Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է եռամյա խորհրդատվական ծրագիր, որի նպատակն է սննդամթերք արտադրող հայկական ընկերություններում արտադրական գործընթացների բարելավումը: «Հայաստանն ունի մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, իսկ նրա գյուղարտադրանքը հայտնի է ողջ տարածաշրջանում»,-մայիսի 18-ին Երևանում` լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Կովկասի հարցերով IFC տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը: Ըստ նրա, IFC-ն ծրագրի շրջանակներում աշխատելու է այս ոլորտի առանձին ձեռնարկությունների հետ` նրանց արտադրությունում միջազգային ստանդարտներ և ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար: Այս առնչությամբ Թոմաս Լյուբեքը ընդգծել է, որ սննդամթերքի անվտանգության և որակի բարձրացումից կշահի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկան: «Դա իր հերթին կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության մակարդակի բարձրացմանը»,-հավելել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |