ՂԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽԱՓԱՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) ակտիվիստներն այսօր փորձել են խափանել Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը: Մոտ 100 պիկետավորներ, բողոքելով հայ զինծառայողների Բաքու ժամանելու դեմ, առավոտվանից պիկետ են կազմակերպել «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է կոնֆերանսը: Նրանցից ոմանց հաջողվել է շրջանցել ոստիկաններին եւ հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին եւ մոտենալ նիստի դահլիճի դռներին: Տեսնելով, որ դռները փակ են, ակտիվիստները կոտրել են դրանք եւ ներխուժել դահլիճ, ուր անցնում էր կոնֆերանսը, սակայն նրանց անմիջապես դուրս են բերել այնտեղից: Դրա հետ միաժամանակ, ՂԱԿ-ի մյուս անդամները փորձել են կանգնեցնել երթեւեկությունը Թբիլիսյան պողոտայում, ուր գտնվում է «Եվրոպա» հյուրանոցը: Այդ ամենի արդյունքում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են ՂԱԿ-ի շուրջ 10 ակտիվիստներ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---