Գալուստ Սահակյանը կողմ է կոալիցիային միայն այն ուժերի հետ, որոնք սեփական թեկնածու չեն ունենա ընտրություններում![]() 18 մայիսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեկնաբանել է այլ քաղաքական ուժերի հետ ՀՀԿ կոալիցիայի հնարավորությունը: «Շատ ճիշտ կլինի, եթե քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը: Դա իմ անձնական կարծիքն է»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Սահակյանի, ՀՀԿ-ն կողմ է, որ երկրի առջև ծառացած խնդիրները համատեղ լուծվեն, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի իրականացնել այն ծրագրերն ու խոստումները, որոնք տվել են ընտրություններից առաջ: Նա հիշեցրեց, որ նաև 2007թ. ընտրություններից հետո էլ ՀՀԿ-ն գնաց կոալիցիայի ստեղծմանը, թեև մեծամասնություն ուներ խորհրդարանում: «Մեր քաղաքական սկզբունքն է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ստացել են ժողովրդի վստահության քվեն, շանս ստանան կատարելու իրենց խոստումները»,-նշել է նա: Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն արտահայտել է իր դիրքորոշումը կոալիցիայի հարցում և ակնկալում է մյուս քաղաքական ուժերի որոշումը: ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ կուսակցությունը ծրագիր ունի առաջիկա 5 տարվա համար և դրանք կախված են 2013թ. նախագահական ընտրություններից: Ըստ նրա, կոալիցիան ձևական կլինի այն ուժերի հետ, որոնք հետո կհայտարարեն, որ ինքնուրույն են գնում նախագահական ընտրությունների: «Այնպես չի լինի, որ 3-4 ուժ միավորվեն, հետո ասեն,թե ամեն մեկն ինքնուրույն է գնում նախագահական ընտրությունների»,-ասել է նա: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %) Ժառանգություն»` 87 095 (5,79 %) Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %) Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %) Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %) «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %): ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |