Բելառուսի հայ համայնքի անդամները պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության մեդալով

Բելառուսի հայ համայնքի անդամները պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության մեդալով

PanARMENIAN.Net - «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:

ՀՀ մշակույթի նախարարության ևս մեկ Ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնեց Բելառուսի «Էրեբունի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 16-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Կինոյի տանը»` «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերը ընդունելու համար:

Հրավիրվածների թվում էին հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Բելառուսի հասարակության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---