Ինդոնեզիայում SSJ-100 ավիաաղետի զոհերի որոնման գործողությունն ավարտված է![]() 18 մայիսի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում SSJ-100 ռուսական ինքնաթիռի ավիաաղետի զոհերի որոնման գործողությունն ավարտված է: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական կառավարման ղեկավար Մադյա Դարյատմոն: Նրա խոսքով` եթե ռուս փրկարարներն ուզենան շարունակել ինքնաթիռի բեկորների հավաքը, ապա ինդոնեզիական գործընկերները պատրաստ են նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Ռուսական ինքնաթիռը վթարի ենթարկվեց մայիսի 9-ին ցուցադրական թռիչքի ժամանակ: Զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 45 մարդիկ` 8 ռուսներ, 35 ինդոնեզիացի Ֆրանսիայի քաղաքացիներ և ԱՄՆ քաղաքացի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |