«ԱրմենՏել»–ի բաժանորդների մի մասի կապը դեռ վերականգնված չէ![]() 18 մայիսի 2012 - 16:35 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» բջջային ցանցի բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: PanARMENIAN.Net ին «ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, վերականգնողական աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը տեղեկեկացնում է, որ շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից: Ավելի վաղ «ԱրմենՏել» ընկերության մամուլի պատասխանատու Անուշ Բեգլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր, բոլոր այն բաժանորդները, ում մոտ դեռևս կան խնդիրներ ելքային զանգերի հետ կապված, մոտակա մեկ ժամվա ընթացքում կվերականգնվի։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |