Մայիսի 18-ին Orange-ը հայտարարել է գանձի որոնման նոր խաղ-մրցույթի մասին![]() 18 մայիսի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-մրցույթի մասին, որն այս շաբաթ օրը` մայիսի 19-ին, ֆուտբոլասերներին դուրս կբերի Երևանի փողոցներ` հնարավորություն ընձեռելով ստանալ EURO 2012 -ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր: Խաղ-մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օգտվեն Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածից, ինչպես նաև կիրառեն Երևանի մասին իրենց գիտելիքները և խնդիրներ լուծելու իրենց հմտությունները, որպեսզի կարողանան գտնել EURO 201-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակը, Գնդակը գտնելու դեպքում հաջողակ մասնակիցներից միայն մեկին Orange-ի կողմից կհանձնվի երկու տոմս, որը վերջինիս կընձեռի EURO 2012 ֆուտբոլային առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Իսկ նա, ով գնդակը կգտնի առաջինը, Օրանժ Արմենիայի կողմից կստանա ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ և EURO 2012-ի պաշտոնական գնդակ Tango12-ի պատճենը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |