Արամ Սարգսյանն ու «Հանրապետությունը» դուրս են եկել ՀԱԿ-ից18 մայիսի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսի կազմից: Որոշումը միաձայն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել են քաղխորհրդի անդամներն ու տարածքային կառույցների ղեկավարները: Մայիսի 11-ին «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից՝ չբացառելով, որ իր կուսակցությունը կարող է դուրս գալ ՀԱԿ կազմից: Ըստ Սարգսյանի, նրանք տարաձայնություններ ունեն ՀԱԿ գործունեության, ներքաղաքական գործընթացների ու արտաքին քաղաքականության ասպարեզում դիրքորոշումների շուրջ: Լրագրողների հարցին պատասխանելով՝ նա հստակեցրեց, որ տարաձայնությունները սկսվել են 2011թ. գարնանը: Սարգսյանը նշեց, որ իշխանություններն այս ընտրություններում կարողացան որոշ չափով օգտվել փոփոխությունների ցանկությունից, իսկ նա ցանկանում է ներկայացնել Հայաստանի ապագայի իր տեսլականը և ծրագրային ելույթով հանդես կգա կուսակցության սեպտեմբերին կայանալիք համագումարում: Ըստ Սարգսյանի, ընդդիմադիր տրամդրված բնակչության 90 տոկոսից, ԱԺ-ոըւմ ներկայացված է առավելագույնը 15-20 մարդ: «Ես ցանկանում եմ փողոցում լինել այդ 90 տոկոսի հետ»,-ասել է նա: Արամ Սարգսյանը երրորդն էր ՀԱԿ համամասնական ընտրացուցակում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |