ՀՌԱՀ-ը չի տուգանի «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերություններին

ՀՌԱՀ-ը չի տուգանի «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերություններին

PanARMENIAN.Net - ՀՌԱՀ-ն (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով) այսօր կայացած նիստում կարճել է «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՌԱՀ-ի լրատվական ծառայությունից։

Վարույթը հարուցվել էր ընտրական օրենսգրքի 19 հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը խախտելու համար։ Կետերը վերաբերվում են զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող նախընտրական քարոզչությանը, որտեղ նշվում է, որ հեռուստաընկերությունները պարտավոր են թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական պայմաններ և ներկայացվնել անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---