Վարզադատ Ավետիսյան. Հնարավորություն ունենք պայքարելու ԵԱ ուղեգրի համար18 մայիսի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում` նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարզադատ Ավետիսյանը նշել է, որ մանրամասն ուսումնասիրել են հակառակորդների խաղը և արդեն գիտեն, թե ինչ մարտավարությամբ պետք է հանդես գանք յուրաքանչյուր խաղում: «Որքանով կաշխատի այդ մարտավարությունը, ցույց կտա ժամանակը: Այս օրերին մենք հիմնականում ուսմնասիրելու և մշակելու ենք տակտիկական մտահղացումները, այնուհետև փորձելու ենք այն իրագործել մարզումների ժամանակ»,- Ավետիսյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Մարզիչը նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, նրանց ներուժը մեծ է: «Երեք թիմերն էլ բավականին լավ թիմեր են: Հուսով եմ, որ մեզ հաջողությունը կժպտա և տղաները կկարողանան լավ հանդես գալ, քանի որ լավ որակներ ունեն և կարծում եմ մենք հնարավորություն ունենք պայքարել եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար»,- ընդգծել է նա: Էլիտ ռաունդում Հայաստանի ընտրանու մրցակիցներն են լինելու Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի ընտրանիները: Ի տարբերություն առաջին որակավորման փուլի, որը տեղի է ունեցել Երևանում, թիմում կան 3 նորեկներ: Խաչատուր Ավետիսյանին, Բենիկ Հովհաննիսյանին և Հովհաննես Միրանյանին փոխարինել են Արարատ Պողոսյանը, Արմեն Դերձյանը և Վասպուրակ Մինասյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |