Արամ Առաջինը տարբեր եկեղեցիներին կոչ է արել միջեկեղեցական երկխոսություն վարելու նոր մոտեցումներ սահմանել![]() 18 մայիսի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Իրան կատարած այցի շրջանակում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջեկեղեցական հանդիպում է կազմակերպել, որին ներկա էին Հռոմի Պապի դեսպանորդը, հայ կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, ասորական, նեստորական և այլ եկեղեցիներից հոգևորականներ, հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը: Հռոմի Պապի ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱԵ և կաթոլիկ եկեղեցու դարավոր հարաբերություններին, ինչպես նաև հայկական եկեղեցու ակտիվ դերին միջեկեղեցական շարժման մեջ: Նորին Սրբությունն իր հերթին սկզբում անգլերեն, ապա ֆրանսերեն լեզուներով ողջունել է քրիստոնեական եկեղեցիների հանդիպումը` որպես եղբայրության և փոխադարձ սիրո դրսևորում: Նա նշել է, որ նման հանդիպումներն ամրապնդում են նրան ընդհանուր նրանց միասնությունը, անկախ այն տարբերություններից, որոնք առկա են յուրաքանչյուր եկեղեցում: Արամ Առաջինն անդրադարձել է նաև հայ և կաթողիկե եկեղեցիների փոխհարաբերությունների հարցին` ընդգծելով, որ պետք է նոր մոտեցումներ սահմանել միջեկեղեցական երկխոսություն վարելու հարցում, որին պետք է տալ առաջնահերթությունը: Ընդհանուր առմամբ անդրադառնալով այդ ուղղությամբ արդեն տարվող աշխատանքին` Արամ Առաջինը հայտնել է, որ գլոբալիզացիան կրոններին ուղղված մարտահրավեր է, որոնք պետք է, պահպանելով իրենց տարբերությունները, համատեղ մոտեցումներ մշակեն զանազան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |