Հայ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու Հնդկաստանի բուհերում

Հայ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու Հնդկաստանի բուհերում

PanARMENIAN.Net - Անի պլազա հյուրանոցում այսօր «Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ն Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ ներկայացրին Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագիրը:

«Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ի մամուլի պատասխանատու Լուսինե Թորոյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ ծրագիրն իրականացվում է 1964 թվականից. «Հնդկաստանի Արտաքին Գործերի նախարարությունը կազմակերպում է ուսումնական դասընթացները ITEC ծրագրի շրջանակներում 1964 թվականից, դրան մասնակցում են շուրջ 159 երկիր»:

Սաքսենան նշեց, որ ծրագրին մասնակցելու համար պետք է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, իսկ մասնակիցները պետք է լինեն 25-45 տարիքային խմբում:

Դասընթացներն ընդգրկում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության, կառավարման, փոքր բիզնեսի, գյուղական զարգացման և այլ ոլորտներ:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը ծրագրին մասնակցելու համար հարցազրույցներ է անցկացնում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---