Բակո Սահակյան. Բերձորի ազատագրումը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցավ![]() 18 մայիսի 2012 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ևպետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին այս հիշարժան տոնի կապակցությամբ` Բակո Սահակյանը նշել է, որ Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը և անմիջական կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ, ինչն ուներ մեծ ռազմավարական նշանակություն: Նախագահի խոսքով` Քաշաթաղի շրջանի շենացումը գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Այստեղ իրականացվում են բազմաթիվ կարևոր ծրագրեր` ուղղված շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը և տարածքների համաչափ զարգացմանը: Բակո Սահակյանը եղել է «Սյունիք - 3» ՀԷԿ-ի շինհարթակում և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Նախագահը ներկա է գտնվել նաև «Սյունիք - 2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև երկրի ղեկավարը մասնակցել է Բերձոր քաղաքում նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |