Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:

Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկա¬կան հեռուստա¬տե¬սության զար¬գացման և ազգային ուղղվածության հաստատման գործում: Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը Հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազա¬տագրական պայքարի ուսումնասիրության բնա¬գավառներում: Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատ¬նե¬րին և մերձա¬վոր¬ներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---