Դաղստանում ոչնչացվել է մայիսի 3-ի ահաբեկչության մասնակից գրոհայինը![]() 19 մայիսի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Մախաչկալայում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Մախաչկալայի ավազակախմբի անդամը, որը մասնակցել է մայիսի 3-ի ահաբեկչությանը, երբ պայթյունի հետևանքով 13 մարդ զոհվեց, հիմնականում, ոստիկաններ: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ նախօրեին տեղեկատվություն էր ստացվել, որ «գրոհայինը գտնվում է շրջափակված տանը իր հանցակցի հետ, այնտեղ կա նաև երեք կին և երկու երեխա: Ավազակի հետ բանակցություններ են տարվել: Արդյունքում հաջողվել է համոզել ահաբեկչին ազատ արձակել կանանց ու երեխաներին, իսկ հանցակցին՝ հանձնվել: Գրոհայինին ևս առաջրկվել է հանձնվել, սակայն ի պատասխան նա նռնակ է նետել ու ոչնչացվել է»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |