Աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «ՏաԹևերը», ժամանակավորապես չի աշխատում

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «ՏաԹևերը», ժամանակավորապես չի աշխատում

PanARMENIAN.Net - Հայաստանի հարավում գտնվող աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «ՏաԹևերը», ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքները: Ինչպես հաղորդում է, «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը մամլո ծառայություն, մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել են, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու:

Այս պահի դրությամբ տեղացի և շվեյցարացի մասնագետները ստուգում են կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը, իրականացնում են կարգաբերման աշխատանքներ:

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, իսկ ամենաբարձ կետը 330 մետրն է: Հալիձորից միջնադարյան Տաթևի վանք միակողմանի ուղղությունը տևում է 11 րոպե: «Տաթևերը» հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար ուղևորափոխադրող ճոպանուղի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---