Պարոնյանի անվան թատրոնում այսօր «Նապոլեոն Կորկոտյան» ներկայացման պրեմիերան Է![]() 19 մայիսի 2012 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Դերենիկ Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» 1 գործողությամբ կատակերգության պրեմիերան: Այդ մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միության կայքը: Ներկայացման բեմադրիչն ու երաժշտական ձևավորողն է Հակոբ Ղազանչյանը: Դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը (Բարեղամ Պահլավունի), Զարուհի Խաչատրյանը (Օլինկա), Արթուր Կարապետյանը (Նապոլեոն Կորկոտյան), ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը (Ծառուկ Խոռխոռունի) Աշոտ Հակոբյանը (Ժոռա Մակեդոնյան), ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը (Սաշա Չարխչյան), Հասմիկ Վերդյանը (Ռոզալիա Յունկուշյան), Լուսինե Արշակյանը (Սվետլանա Չախմախչյան) և Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը (Մրրիկ): Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էԵրվանդ Ղազանչյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |