Գերմանիայից հրավիրված վիրաբույժն արդեն վիրահատել է փուչիկների բռնկումից տուժած 2 հոգու

Գերմանիայից հրավիրված վիրաբույժն արդեն վիրահատել է փուչիկների բռնկումից տուժած 2 հոգու

PanARMENIAN.Net - Գերմանիայից հրավիրված պլաստիկ վիրաբույժը երեկ բարեհաջող վիրահատել է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկման հետևանքով տուժած 2 հոգու, իսկ այսօր կվիրահատի ևս 2 հոգու: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ 41 հոգի, վերակենդանացման բաժանմունքներում այլևս մարդիկ չկան:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:

Մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ընթացքում փուչիկների բռնկման հետևանքով տուժել էր 150 –ից ավելի մարդ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---