Ընտրություններից հիասթափված մարդիկ «Ելք» են փնտրում Ֆեյսբուքում![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆեյսբուք սոցիալական ցանցում Խորհրդարանական ընտրություններից հիասթափված քաղաքացիները ստեղծել են «Ելք» խումբը, որի նպատակը մասնագիտական բանավեճերի ծավալման միջոցով` ստեղծված իրավիճակից ելքերի առաջարկումն է։ PanARMENIAN.NET-ի թղթակիցը զրուցել է խմբի նախաձեռնողներից ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանի հետ, ով ներկայացրեց խմբի ստեղծման անհրաժեշտության մանրամասնությունները: «Նրանք, ովքեր քիչ թե շատ վերլուծելու ընդունակություն ունեն, այս ընտրություններից հետո հասկացան, որ սա այլևս վերջն է, համատարած վաճառքի մեջ հնարավոր չեն զարգացումներ։ Մենք անընդհատ մեր թերթերի էջերը լցնում ենք, ըստ էության, ՀՀԿ–, ԲՀԿ–, ՀԱԿ–ի մասին ինֆորմացիայով` ասելով, որ նրանք սպառված ուժեր են, ինչու՞ ենք այդքան գրում։ Ժամանակն է, որ մամուլը գնա ոչ թե իրադարձությունների հետևից, այլ ինքը ստեղծի իրադարձություններ։ Եթե ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի քարոզի ծավալի հաշվին մենք մասնագիտական քննարկումներ անենք, ապա այդ ուժերը կմղվեն լուսանցք։ Եթե մեր մամուլում արդեն ուրիշ արծարումների գնանք, հանրային ուշադրությունը կբեվեռենք իրական խնդիրների, բանավեճերի վրա։ Հայաստանում մտավոր ընտրախավ կա, որը պետք է մտքի շարժում սկսի»,–ասաց Սիմոնյանը` հավելելով, որ «Ելքը» գաղափարներ արտադրելու համար է, որը հետագայում օնլայնից կտեղափոխվի օֆֆլայն հարթակ։ «Մենք ամեն ինչի մասին խոսում ենք, փոշիացնում ենք, սակայն մասնագիտական բանավաճեր տեղի չի ունենում։ Պետք է այսօր կարողանանք համախմբել երկրի մասնագիտական պոտենցիալը, որովհետև այլևս այսպես անհնար է։ Առաջարկում ենք ստեղծել պրոֆեսիոնալ խմբեր, որոնք քննարկումներ կսկսեն և կստեղծեն համապատասխան հայեցակարգեր այս կամ այն ոլորտի, որից հետո չի բացառվում, որ մենք հանրային խողովակով օրենսդրական նախաձեռնություններ պնդենք Ազգային ժողովում»,–ասաց Սիմոնյանը։ «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ։ Խումբը դեռևս 172 անդամ ունի, սակայն արդեն առաջադրված են ելքերի մի քանի տարբերակներ. ԵԼՔ-1.Ստեղծել իրադարձություններ,եղանակ, քաղաքական աուրա.... ԵԼՔ-2.Իրենց սպառած կուսակցությունների փոխարեն մասնագիտական ակումբներ հիմնել.բացառապես մասնագիտական, որովհետեվ հայրենասիրությունը մասնագիտություն չէ: ԵԼՔ-3.Ստեղծել հիմնադրամ եվ ամենամսյա անդամավճարների եվ բարերարների միջոցներով ֆինանսավորել գիտական ու մշակութային պրոդուկտը. գոյացնել մտավորական ընտրախավ եվ մեդիառեսուրսի միջոցով հանրային ուշադրությունը բևեռել նրա վրա: ԵԼՔ-4.Արձագանքել տարբեր իրադարձությունների միասնական հայտարարությամբ: Փաստ է, որ վերջին խայտառակ ընտրությունների վերաբերյալ չկա հասարակական սպասմանն ադեկվատ եվ ոչ մի հայտարարություն... ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |