Դամասկոսը հերքում է ԶԼՄ-ների տեղեկատվությունը երկրի ղեկավարության ներկայացուցիչների սպանության մասին![]() 20 մայիսի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիական իշխանությունները կիրակի օրը հերքել են ԶԼՄ-ների տեղեկատվությունը զինված ընդդիմության կողմից երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ««Ալ Ջազիրայի» հաղորդած տեղեկատվությունը մի շարք քաղաքական գործիչների և անվտանգության ծառայության աշխատակիցների սպանության մասին ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է SANA սիրիական լրատվական գործակալությունը: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը կիրակի օրը, հղում կատարելով «Դամասկոս գավառի ռազմական հեղափոխական խորհրդի» ներկայացուցչին, հաղորդել է, որ զինված ընդդիմությունը գրոհել է շենքը, որտեղ ընթանում էր այսպես կոչված հակաճգնաժամային կոմիտեի նիստը: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ սպանվել են սիրիական ղեկավարության մի քանի անդամներ: Միաժամանակ հաղորդվում էր, որ կիրակի օրվա գիշերը Դամասկոսի մի շարք թաղամասերում պայթյուններ են հնչել ու դաժան փոխհրաձգություն է տեղի ունեցել կառավարական զորքերի և այսպես կոչված Ազատ սիրիական բանակի միջև: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |