Թբիլիսիում վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն հինգերորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Թբիլիսիում վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն հինգերորդ երկրաշարժն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր գիշերը Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Իլյայի Պետական համալսարանի Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 3,7:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկատվություն չկա:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն հինգերորդ երկրաշարժն է Թբիլիսիում: Բոլոր երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Զագաթալյան շրջանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---