G8-ի առաջնորդները լավատեսությամբ են սպասում առաջիկա բանակցություններին Թեհրանի հետ![]() 20 մայիսի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարները լավատեսորեն են տրամադրված իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ առաջիկա բանակցություններին, շաբաթ օրը G8-ի գագաթաժողովի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է AFP գործակալությունը: «Մենք միասնական ենք այն հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հանդեպ մեր մոտեցմանը»,- ասել է Օբաման, որն ընդունել է «Ութնյակի» գագաթաժողովը իր ամառային նստավայրում՝ Քեմփ Դևիդում: Նրա խոսքով՝ բոլոր առաջնորդները համաձայնել են, որ Իրանն իրավունք ունի խաղաղ միջուկային ծրագրի, եթե պահպանի միջազգային կանոնները: Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Բաղդադում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |