Չիկագոյում մարդիկ զանգվածային բողոքի են դուրս եկել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի դեմ

Չիկագոյում մարդիկ զանգվածային բողոքի են դուրս եկել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի դեմ

PanARMENIAN.Net - Չիկագոյում բողոքի ցույցի ժամանակ, որտեղ կիրակի օրն ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին աշխատանքային օրը, 45 մարդ է ձերբակալվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Գերի Մաքքարթին, իրավապահների և ցուցարարների բախման արդյունքում 4 մարդ է տուժել: Ցուցարարները հակապատերազմական պաստառներ էին կրում: «Փակենք ՆՏԱՕ-ն» կոչով ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների շղթան: Ի պաստախան ոստիկանները ստիպված են եղել մահակներ գործի դնել:

Իրավիճակը շտկելու համար ոստիկաններին գրեթե 2 ժամ է պահանջվել:

Ըստ ոստիկանության, երթին մասնակցել է մոտ 3 հազար մարդ: Հակագլոբալիստներից ու պատերազմներին դեմ հանդես եկող ակտիվիստներից բացի, փողոց են դուրս եկել նաև «Զավթիր Ուոլլ սթրիթը» շարժման մասնակիցները: Նրանց մեծ մասը կրում էր ծաղրածուների դիմակներ ու հանդերձանք: Ըստ իրավապահների, հենց նրանք են եղել անկարգությունների հրահրիչները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---