Հայաստանում 2012թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս21 մայիսի 2012 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2012թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. ապրիլին 2011թ. մարտի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 4,8 տոկոսով: 2012թ.ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գներն ավելացել են 1,9 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,6 տոկոս գնանկում: Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3 տոկոս գնաճ: Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում: Տնտեսական աճը Հայաստանում, ըստ 2012թ. բյուջեի, նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |