Հայաստանում անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում21 մայիսի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, հյուսիային շրջաններում հնարավոր են հորդառատ տեղումներ և ուժեղ կարկուտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սիրունյանը` հավելեով, որ օդի ջերմաստիճանն էլ այս հինգ օրերի ընթացքում չի փոխվի, Արարատյան դաշտում գիշերը կլինի 10-15 աստիճան, իսկ ցերեկը` մինչև 26-28։ Մայիսի 26–ին ցուրտ հոսանքներ կներթափանցեն և ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի։ Սիրունյանը նշեց նաև, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում Հայաստանը կգտնվի լուրջ ցիկլոնային գոտում, որը հատկապես ակտիվություն կցուցաբերի գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին։ «Ինչ վերաբերում է օրերս տեղացած պղտոր անձրևներին, ապա դա պայմանավորված է նախորդ երեք օրերին Սիրիայի տարածքից մեր հանրապետություն ներթափանցած ցիկլոնով։ Սիրիայում հիմնականում անապատային գոտիներ են և ցիկլոնն իր հետ այնտեղից տեղափոխել է ավազի և փոշու մեծ զանգվածներ, որի արդյունքում էլ եղել են պղտոր տեղումներ, ինչն առաջին անգամ չէ Հայաստանում»,–ասաց Սիրունյանը` նշելով, որ այդ անձրևը վտանգավոր չէ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |