Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները նվաճել են 9 մեդալ

Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները նվաճել են 9 մեդալ

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է սամբոյի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 8 բրոնզե և 1 արծաթե մեդալներ:

Բրոնզե մեդալակիր են դարձել Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), իսկ 52 կգ քաշային կարգում հանդես եկեղ Մխիթար Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ: Մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել նաև Տիգրան Կիրակոսյանը, Վահան Վարդանյանը, Սոսե Բալասանյանը, Գայանե Խաչատրյանը, Հարություն Միրաբյանը և Մավրիկ Նասիբյանը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---