ՀՀ և Օմանի ԱԳՆ-ի միջև առաջին անգամ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ![]() 21 մայիսի 2012 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ քաղաքական խորհրդակցություն Հայաստանի և Օմանի միջև, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Օմանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յուսուֆ Ալ-Հարթին: Սա առաջին քաղաքական խորհրդակցությունն է երկու երկրների միջև, և կողմերը համոզվածություն հայտնեցին, որ այս խորհրդակցությունը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու համար ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը: Մասնավորապես, կարևորվեց տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը: Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք խնդիրների: Փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց նաև Արցախյան հիմնահարցի շուրջ առկա զարգացումներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |