Լիբանանի վարչապետը հրաժարվել է հեռանալ պաշտոնից երկրում անկայունության պատճառով![]() 22 մայիսի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին մերժել է պաշտոնաթող լինելու ընդդիմության պահանջը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Երկուշաբթի տարածած հայտարարության մեջ վարչապետը մեղադրել է ստեղծված վիճակի համար սունիների «Ալ Մուստակբալ» շարժմանը, նշելով, որ նրանք աջակցել են անկարգություններին Բեյրութում, որոնք վերածվեցին զինված բախման: Ըստ նրա, «ընդդիմությունը երկակի խաղ է խաղում ու պատրաստ է վտանգավոր ապակայունացման գնալ»: Միկատին կրկին նշել է, որ կառավարությունը թույլ չի տա, որ քաղաքացիական խաղաղությունը երկրում խարխլվի: Անցած գիշեր Բեյրութում բախումներ են տեղի ունեցել՝ 2 մարդ զոհվել է, 18 վիրավորվել է: Կիրակի օրը Քվեյհաթե քաղաքում սպանվեցին սունիների շեյխ Ահմեդ Աբդի Վահիդն ու աստվածաբան Մուհամմեդ Հուսեյն Մերհեբը: Նրանք երկուսն էլ սիրիական ընդդիմության կողմնակիցներ էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |