«Անոնիմուսի» հաքերները կոտրել են ԱՄՆ վիճակագրական բյուրոյի կայքը

«Անոնիմուսի» հաքերները կոտրել են ԱՄՆ վիճակագրական բյուրոյի կայքը

PanARMENIAN.Net - Հաքերները կոտրել են ԱՄՆ արդարադատության նախարարության վիճակագրական բյուրոյի կայքը, այդ տեղեկությունը հաստատել է նախարարության մամլո ծառայությունը:

Ավելի վաղ արդեն հայտարարվել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է հայտնի «Անոնիմուս» խումբը: Հանցագործները կոտրել են սերվերը, որտեղ պահվում էին հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքման ու վերլուծության համար պատասխանատու ֆայլերը:

«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն, այդ թվում աշխատակիցների ներքին էկելտրոնային փոստի հասցեները:

Կիրակի օրը «Անոնիմուսը» հայտարարել էր նաև Չիկագոյի ոստիկանության կայքը կոտրելու մասին, որտեղ անցնում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---