«Գազպրոմբանկը» շուրջ 100 մլն դոլարի վարկ է տրամադրել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին![]() 22 մայիսի 2012 - 11:04 AMT PanARMENIAN.Net - 30.04.2012թ. դրությամբ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն տրամադրել է ավելի քան 100.0 մլն ԱՄՆ դոլարի վարկեր և վարկային գծեր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին, որից 50.0 մլն ԱՄՆ դոլար գումարն ուղղվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նպատակային ֆինանսավորմանը` Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացմանը, իսկ մնացած միջոցները` կորպորատիվ հաճախորդների և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետերը: 2008թ-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ավելացրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը 20 մլն, իսկ 2009թ-ին` ևս 10 մլն ԱՄՆ դորալով: Բանկի կանոնադրական կապիտալը 30.04.2012թ. դրությամբ կազմել է 31.5 մլն ԱՄՆ դոլար: 2012թ-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն մտադիր է ավելացնել Բանկի կանոնադրական կապիտալը 10 մլն ԱՄՆ դորալով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |