Աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը բացվել է Տոկիոյում այցելուների համար

Աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը բացվել է Տոկիոյում այցելուների համար

PanARMENIAN.Net - Առաջին 8 հազար այեցլուները բարձրացել են աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի՝ Tokyo Sky tree-ի ցուցահարթակ, որը մայիսի 22-ին իր դռներն է բացել այցելուների առջև:

Այս իրադարձությունը մեծ արձագանք է ստացել Տոկիոյի բնակիչների շրջանում, տոմսերի խաղարկություն էր կազմակերպվել, մեկ տոմսին հավակնում էր 335 մարդ:

Tokyo Sky tree-ին, որի բարձրությունը հասնում է 634 մ, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Բարձրությունը պատահական չէ ընտրված, 634 թիվը ճապոներեն համահունչ է «Մուսասի» բառին, իսկ հնում այդպես էին անվանում այժմյան Տոկիոյի շրջաններից մեկը: Աշտարակի կառուցման համար պահանջվել է 3,5 տարի և ծախսվել է 65 մլրդ յեն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---