Հնդկաստանում երկու գնացք է բախվել, կան զոհեր

Հնդկաստանում երկու գնացք է բախվել, կան զոհեր

PanARMENIAN.Net - Առնվազն 15 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավում գնացքների բախման արդյունքում, հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով Associated Press-ին: Hampi Express ուղևորատար գնացքը բախվել է կայարանում կանգնած բեռնատարին մայիսի 22-ի վաղ առավոտյան Անանտապուր շրջանում: Ըստ նախնական տվյալների, բախման արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ, չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Պատահարի պատճառները դեռ հայտնի չեն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---