Մասնավոր տիեզերանավը կրկին կփորձեն ուղեծիր դուրս բերել

Մասնավոր տիեզերանավը կրկին կփորձեն ուղեծիր դուրս բերել

PanARMENIAN.Net - Մասնավոր SpaceX ընկերությունը մայիսի 22-ին բեռնատար տիեզերանվի գործարկման նոր փորձ կկատարի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Հրթիռակրի մեկնարկը, որը պետք է ուղեծիր դուրս բերի ամերիկյան Space Exploration Technologies ընկերության Dragon բեռնատար տիեզերանավը, տեղի կունենա 11:44-ին Մոսկվայի ժամանակով: Դա պետք է տեղի ունենար մայիսի 19-ին, սակայն վերջին պահին հետաձգվեց:

SpaceX-ը առաջին մասնավոր ընկերությունն է, որը տիեզերանավ է ուղարկում ՄՏԿ: ՆԱՍԱ-ն հուսով է, որ հետագայում մասնավոր ընկերությունները կայան կհասցնեն նաև տեզերագնացների: Ներկայումս, ռուսական «Սոյուզ» տիեզերանավը տիեզերագնացներին տիեզեական կայան հասցնելու միակ միջոցն են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---