«Նաիրիտը» կկառավարեն անգլիացինե՞րը![]() 22 մայիսի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի չափիչ-ստուգող սարքավորումների և ավոտմատիկայի արտադրամասի աշխատակիցներին կանչել էին գործարան՝ մաքրելու և կարգի բերելու արտադրամասը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին, աշխատակիցներին ասել են, որ հինգշաբթի գործարան կայցելեն անգլիական ընկերության ներկայացուցիչները, որոնք գործարանը զննելուց հետո որոշում կկայացնեն կառավարման մասին: Գործարանի մամլու ծառայությունում հրաժարվել են տեղեկություններ տրամադրել «սպասվող հյուրերի» մասին: Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է, արդեն առաջիկա ամիսներին ընտրությունը կկատարվի ու գործարանը կվերսկսի աշխատանքը: Դեռևս անցյալ տարի կառավարությունը մշակել էր «Նաիրիտի» 2011-19թթ. զարգացման ու վերակառուցման ծրագիրը», որը նախատեսում է ներդնել գործարանում 512 մլն դոլար, որից 366 մլն դոլարը պետք է ուղղվի գործարանի արդիականացմանը, իսկ մյուս 146 մլն դոլարը՝ պարտքերի մարմանը: Շուտով 2 տարի կլինի, ինչ «Նաիրիտը» չի գործում, շուրջ 3 հազար աշխատակից ամիսներով աշխատավարձ չի ստացել ու ժամանակ առ ժամանակ կազմակերպում է բողոքի ակցիաներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |