Երևանի բենզալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել![]() 22 մայիսի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին` ժամը 10.11-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հրաչյա Քոչար 26 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Երևանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր են մեկնել երեք և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 10.36-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ «Սիվաս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի խողովակաշարի հորանում այրվել է փրփրապլաստ` 2 քմ մակերեսով: Հրդեհի հետևանքով դեմքի հատվածում 1-ին կարգի այրվածք է ստացել Երևանի Կիևյան 20 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ` 1980 թ. ծնված Դ. Երանյանը: Վերջինս շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է առաջին բուժօգնություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |