«Բազմազանության» շքերթի կազմակերպիչները դժվարանում են ասել՝ կային արդյոք իրենց շարքերում ազգային փոքրամասնություններ

«Բազմազանության» շքերթի կազմակերպիչները դժվարանում են ասել՝ կային արդյոք իրենց շարքերում ազգային փոքրամասնություններ

PanARMENIAN.Net - Կային արդյոք երեկ տեղի ունեցած «Բազմազանության» շքերթի մասնակիցների թվում Հայաստանում բնակվող ազգային փաքրամասնությունների ներկայացուցիչներ` շքերթի կազմակերպիչները դժվարարնում են ասել: Կանանց ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանի խոսքով` նա դժվարանում է պատասխանել այդ հարցին, քանի որ շքերթի դեմ ուղղված հակաերթը շատերին է վախեցրել և հնարավոր է, որ նրանք հենց սկզբից շքերթից դուրս եկած լիենին: Բանախոսի կարծիքով` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից շատերը կարող է նույնիսկ վախեցած լինեին, քանի որ շքերթից առաջ սոցիալական ցանցերում շքերթի դեմ բազմաթիվ գրառումներ կային: Այն հարցին, թե հենց իրենց ՀԿ-ն հրավիրել էր ազգային փոքրամասնություններին, թե ոչ` նա ասաց, որ շքերթը կազմակերպվել էր մի քանի ՀԿ-ների կողմից, իսկ հենց իրենց կենտրոնը հրավիրել է փախստական և բռնության ենթարկված կանանց:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանը պատասխանեց, որ շքերթի մասնակիցները կողքինին ազգային պատկանելիության մասին չեն հարցրել: Մյուս ՀԿ-ների ներկակացյուցիչները նույնպես չկարողացան պատասխանել այդ հարցին:

Կազմակերպիչների խոսքով` երեկ տեղի ունեցած «Բազմազանության» շքերթը նվիրված էր ՄԱԿ-ի կողմից հռչակված մշակութային բազմազանության օրվա 10-ամյակին և այն համասեռականների շքերք չէր:

Գրող Մարինե Պետրոսյանը նշեց, որ սեռական փաքրամասնությունները մշակութային բազմազանության մաս են կազմում, քանի որ արվեստի հանճարեղ ներկայացուցիչներից շատերը հենց համասեռականներ էին, սակայն դրա մասին ընդունված չէ խոսել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---