Ահարոն Ադիբեկյան. Քոչարյանի վերադարձն անիմաստ է![]() 22 մայիսի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անիմաստ է համարում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Ռոբետր Քոչարյանի վերադառնալն անիմաստ է, քանի որ անհասկանալի է, թե ինչ հենքի վրա է նա գալու և բավարար կլինի արդյոք այդ հիմքը կրկին նախագահ դառնալու համար»,-ասել է նա մամլո ասուլիսում: Մասնավորապես, սոցիոլոգն անդրադարձել է Քոչարյանի վարկանիշին, որն, ըստ նախկին նախագահի, 59 տոկոս է: Ադիբեկյանը հայտարարել է, որ 56 տոկոսը դրանից նախագահի պաշտոնի վարկանիշն է և ընդամենը 2,5 տոկոսը Քոչարյանի անձնական վարկանիշը: Նա հավելեց, որ իշխանության շատ ներկայացուցիչներ պատրանք ունեն, որ դա նրանց անձնական վարկանիշն է: «Մեր բոլոր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից…Նրանք կյանքում էլ շարունակում են այն դերը խաղալ, ինչ քաղաքական բեմում»,-ասել է Ադիբեկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |