«Բազմազանության» դեմ հակաակցիայի մասնակիցները պատասխանատվության կկանչեն իրենց պիտակավորած լրագրողներին

«Բազմազանության» դեմ հակաակցիայի մասնակիցները պատասխանատվության կկանչեն  իրենց պիտակավորած լրագրողներին

PanARMENIAN.Net - Երեկ «Բազմազանության» շքերթի դեմ կազմակերպված ակցիան եղել է ինքնաբուխ և քաղաքացիական, որին փողոցից շատ մարդիկ են միացել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ակցիայի մասնակից պատմաբան Վահե Անթանեսյանը :

Ըստ նրա` երեկվա «Բազմազանության» շքերթը իրականում ոչ թե բազմազանություն, այլ ուրիշ բան էր քարոզում. «Անգամ երթի ժամանակ համասեռականության քարոզ էր գնում, իրենք չէին թաքցնում դա և լրատվամիջոցներով կեղծ ինֆորմացիա էին տարածում: Ես դեմ եմ համասեռամոլության տարածմանն ու քարոզին»,–ասաց Անթանեսյանը։

Ակցիայի մեկ այլ մասնակից «Սերունդ» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Սարիբեկյանը համակարծիք է Անթանեսյանի հետ։ Նրա խոսքով, հանդուրժողանակություն բառը շահարկելը ճիշտ չէ. «Ժամանակին հանդուրժող էինք աղանդների և այլ երևույթների նկատմամբ, այժմ տեսնում ենք ինչ է կատարվում, ինչքան մենք հանդուրժողականություն ենք դրսևորում, նրանք ավելի ագրեսիվ են դառնում: Այսօր` ինֆորմացիայի արագ տարածման ժամանակաշրջանում, շատ կարճ ընթացքում մենք կդառնանք սեռական փոքրամասնություն»,–ասաց Անթանեսյանը:

Նա նաև նշեց, որ երեկվա ակցիայի ժամամանակ սադրանքներ շատ են եղել, սակայն իրենք ամեն կերպ փորձել են չենթարկվել սադրանքներին:

Բանախոսները խոսեցին նաև ԶԼՄ-ների աշխատանքի մասին, մասնավորապես նշելով , որ շատ լրատվամիջոցներ «Բազմազանության» շքերթի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներին պիտակավորել են որպես «այսպես կոչված հայրենասերներ»,

Ակցիայի մասնակից Արման Մխիթարյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են պատասխանատվության կանչել բոլոր այն լրագրողներին, ովքեր սխալ ինֆորմացիա են տարածել իրենց մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---