Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանը վախենում է իր կորուստների մասին տվյալներ հրապարակել22 մայիսի 2012 - 19:17 AMT PanARMENIAN.Net - «Ամեն անգամ ադրբեջանական կողմի սադրանքներին հայկական ուժերի պատասխանից հետո Ադրբեջանի բանակում «դժբախտ պատահարներ», «պատահականություններ» են տեղի ունենում, որոնցով նրանք փորձում են կոծկել կորուստներն ու վիրավորներին անձնակազմում»,- այսօր մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` ադրբեջանական պարբերական տեղեկատվությունը «դժբախտ պատահարների» մասին, ի վերջո, համընկնում է այն թվի հետ, որը հրապարակում է Արցախի Պաշտպանության բանակը կամ Հայաստանի ԶՈՒ-ն: «Մեր արևելյան հարևանը վախենում է հայկական կողմի պատասխանների արդյունքում իր զոհերի մասին տեղեկատվություն հրապարակել, քանի որ դա կոտրում է ադրբեջանական բանակի հնարավորությունների հանդեպ վստահությունն ու հասարակության մեջ խուճապի առիթ տալիս»,- ընդգծել է նա: Այժմ ադրբեջանցիները կփորձեն օգտվել «Եվրատեսիլից»` համարելով, որ հայկական կողմը չի պատասխանի սադրանքներին` հաշվի առնելով Ադրբեջանի հանդեպ մեծ ուշադրությունը, ինչպես նաև մեծ քանակությամբ եվրոպացիների ներկայությունը, նշել է Մելիք-Շահնազարյանը: Սակայն նա հույս է հայտնել, որ հայկական կողմն այդ տրամաբանությունից չի կառչի և կշարունակի պատժել հակառակորդին ցանկացած թշնամական գործողությունների և սադրանքների համար:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |