Ստամբուլի հայկական եկեղեցին չի մկրտում մահմեդականացված հայերին

Ստամբուլի հայկական եկեղեցին չի մկրտում մահմեդականացված հայերին

PanARMENIAN.Net - Թուրքիայում բնակով մահմեդականացված հայերը, ովքեր վերգտել են իրենց արմատները և ցանկանում են դառնալ քրիստոնյա, չեն կարողանում մկրտվել հայկական եկեղեցում: PanARMENIAN.Net ի թղթակիցը զանգահարեց Պոլսո հայոց պատրիարքարան, պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Պատրիարքարանից պարզաբանեցին, որ նրանք կնքում են միայն այն մահմեդականներին, ովքեր եկեղեցում պսակադրվելու են հայերի հետ: Ինչ վերաբերում է մահմեդականացված հայերին, ապա, ըստ նրանց, նրանք ոչ մի ապացույց չունեն, որ հայ են, քանի որ եկեղեցական արխիվները ոչնչացվել են Եղեռնի ընթացքում:

Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների: Բացառության կարգով մկրտվելու թույլտվություն են ստանում միայն հայի հետ եկեղեցում ամուսնացող մահմեդականները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---