ԿՈՍՏԱՆԴԻՆՈՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՑԵԼ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ

PanARMENIAN.Net - Արդեն բավականին ժամանակ է, ինչ Կոստանդնոպոլսի Հայոց պատրիրաքարանը առաջարկում Է Թուրքիայի կառավարությանը Ստամբուլի պետական համալսարաններից մեկում հայագիտական ամբիոն բացել: Այդ մասին հայ լրագրողներին է հայտարարել Պոլսի Հայոց պատրիրաք Մեսրոպ Մութաֆյանը: Նրա խոսքերով, այդ ամբիոնում կրթություն կստանան հայ հոգեւորակաները եւ մանկավարժները: «Մենք գտնում ենք, որ Թուրքիայի` Եվրամիության հետ համաձայնեցման աշխատանքների գործընթացում բարելավումներ պետք Է լինեն նաեւ այդ ոլորտում»,- ասել է սրբազանը: Նա նշել է, որ ներկայումս Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների մեջ ամենաբազմամարդը հայ համայնքն Է` շուրջ 100 հազար քրիստոնյաներից 65-70 հազարը հայեր են:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---