Հրատարակություն. Էհուդ Բարաքը հայտնել է, որ Թել Ավիվը համաձայն է Իրանում ուրանի հարստացմանը մինչև 3,5%![]() 22 մայիսի 2012 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ամսաթվի մոտեցմանը զուգընթաց փորձագետները կանխատեսումներ են կատարում այդ երկխոսության ելքի վերաբերյալ: Haaretz թերթն իր հոդվածում, հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցին Թեհրան, նշում է բարձր հավանականությունն այն բանի, որ Իսրայելը ստիպված կլինի հաշտվել Իրանում ուրանի հարստացման հետ: Հոդվածում ընդգծվում է, որ շարունակվող բանակցային գործընթացի պայմաններում Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ: Ընդ որում, ինչպես գրում է Haaretz-ը, «թեև Իսրայելը մինչ օրս երբևէ ճկունություն չի ցուցբերել Իրանի հետ հավանական համաձայնագրի առնչությամբ, վերջին շաբաթների ընթացքում սիոնիստական վարչակարգի պատերազմի նախարար Էհուդ Բարաքը հայտնել է, որ Թել Ավիվը համաձայն է Իրանում ուրանի հարստացմանը մինչև 3,5%»:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |