«Ժողովուրդ». Հայաստանում աղքատության ցուցանիշը հասել է 35,8 տոկոսի

«Ժողովուրդ». Հայաստանում աղքատության ցուցանիշը հասել է 35,8 տոկոսի

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն. 2012թ. հունվար-մարտ» զեկույցը, որտեղ ներկայացված ցուցանիշները գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն. չկա մի ոլորտ, որտեղ գրանցված լինի փոքր առաջընթաց:

«Ըստ պաշտոնական տվյալների` 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը եղել է 17,6 տոկոս, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը` 1,6 տոկոս: 2009թ. այս ցուցանիշը բարձրացել է` դառնալով 34,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության թիվը` 3,6 տոկոս: 2010թ. աղքատության ցուցանիշն ավելի է բարձրացել` հասնելով 35,8 տոկոսի:

Ծայրահեղ աղքատության ցուցանիշն էլ հասել է ավելի քան 3 տոկոսի: Իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն այս օրերին զբաղված է ԲՀԿ-ի հետ սիրախաղով` կոալիցիան կազմել հուշագրո՞վ, թե համաձայնագրով»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---