«Հայկական ժամանակ». ՀՀ ֆոնդային բորսայում միանգամից երկու ռեկորդ է սահմանվել

«Հայկական ժամանակ». ՀՀ ֆոնդային բորսայում միանգամից երկու ռեկորդ է սահմանվել

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ ֆոնդային բորսայում կայացած գործարքների արդյունքում միանգամից երկու ռեկորդ է սահմանվել: «Նախ դրամը կրկին արժեզրկվել է` հասնելով վերջին երկու տարվա նվազագույն արժեքին. մեկ դոլարի գինը կազմել է 401 դրամ 95 լումա: Երկրորդ ռեկորդը գործարքների ծավալն է` 20 միլիոն դոլար: Ակնհայտ է, որ սա ԿԲ-ի իրականացած ինտերվենցիան է դրամի խելահեղ արժեզրկումը կանխելու նպատակով: Այդպիսի ծավալների ինտերվենցիաներ ԿԲ-ն իրականացնում էր 2009 թ-ի փետրվարին` դրամի մարտիերեքյան հայտնի փլուզումից առաջ»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---