Հայաստանում այս տարի արդեն գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք

Հայաստանում այս տարի արդեն գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ մայիսի 22–ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք։ Երևանի բուժհաստատություններ են դիմել 11–ը, իսկ մարզային բուժհաստատություններ` 17-ը։

Տուժածներից 19–ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին), իսկ 9–ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել։ Ներկա պահին Երևանի և մարզային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ խմբաքանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---