ՀՀ նախագահը ՍԾՏՀ ԽՎ ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում փակ սահմանների վրա![]() 23 մայիսի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի ուղերձ է հղել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի 39-րդ ընդլայնված նիստի մասնակիցներին, որն այս օրերին անցնում է Երևանում: Նախագահն իր ուղերձում նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՍԾՏՀ, գործունեությունն ու «վերջինիս խորհրդարանական ձևաչափի զարգացումը որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին»: Ըստ նախագահի, դրա վառ օրինակն է ՍԾՏՀ ԽՎ անցկացումը Հայաստանի գործող խորհրդարանի աշխատանքի վերջին օրերին՝ չշաղկապելով ՍԾՏՀ բնականոն աշխատանքը Հայաստանի պետական ու քաղաքական օրացույցի հետ: Սերժ Սարգսյանը կարևորեց այն դերը, որ ժամանակակից աշխարհում կատարում է խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Հայաստանը վստահ է, որ միայն տարածաշրջանային համագործակցության զարգացումը, փակ ճանապարհների ապաշրջափակումը, համագործակցությունը տարբեր ոլորտներում կարող են փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորել, որն իր հերթին կարող է հիմք ծառայել բոլոր վիճահարույց հարցերի խաղաղ ու փոխզիջումային որոշումների համար»,-ասել է նախագահը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կողջունի փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն: Մայիսի 21-23 Հայաստանում անցնում է ՍԾՏՀ ԽՎ 39-րդ ընդլայնված նիստը: Երևան են ժամանել պատվիրակություններ Ալբանիայից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Ուկրաինայից: Որպես դիտորդ մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելառուսի, Եգիպտոսի, Իսրայելի ու Սլովակիայի ներկայացուցիչները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |