Ալեքսանդր Իսկանդարյան. Քաղաքական որոշումների կայացման գործընթացից օլիգարխիայի հեռացումը շարունակվում է![]() 23 մայիսի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքական որոշումների կայացման գործընթացից օլիգարխիայի ու խոշոր բիզնեսի հեռացումը շարունակվում է»,-այսօր հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, կուսակցությունների ներկայացուցիչները պատգամավորական աթոռներին պետք է պայքարեն կուսակցկան շահերի համար, ինչն իր հերթին պետք է անդրադառնա այդ կուսակցություններին ընտրող բնակչության վիճակի բարելավման վրա: Այժմ քաղաքական համակարգում ներքին պայքար է գնում, իշխող վերնախավի առանձին ներկայացուցիչների և խմբերի պայքար է գնում, ասել է նա: Չնայած նրան, որ առաջին շարքի օլիգարխների մեծ մասը, մեծամասնական ընտրակարգով, անցել է խորհրդարան, միջին օղակի դեպքում նույնը չես ասի: Նրանց քանակը պակասել է և խոշոր գործարարների հեռացումը քաղաքական լծակներից շարունակվելու միտում ունի, և անցած ընտրությունները դրա ապացույցն են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |