Տեր Շմավոն. Եկեղեցականների շարքերում համասեռամոլության երևույթը բացառվում է![]() 23 մայիսի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում համասեռականնությունը պաշտպանողները հիմնականում Երևանում ծնված, սակայն արտասահմանում ապրած հայերն են և արտասահմանյան կազմակերպություններից ֆինանսավորում ստացողները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին հոգեբույժ Սամվել Խուդոյանը։ Հանդիպմանը ներկա Տեր Շմավոնի քահանա Ղևոնդյանն ասաց, որ եկեղեցին դատապարտում է համասեռականության երևույթի քարոզումը և օգնության ձեռք մեկնում համասեռամոլներին: Հոգեբույժ Սամվել Սուքիասյանի համոզմամբ էլ, որքան քիչ լինի այդ ուղղությամբ քարոզչությունն, այնքան, լավ։ «Ինչքան կարևորում ենք` ավելի են թռփոշանում, իսկ եթե անտեսենք` չի լինի», -ասաց նա`, հավելելով, որ հոմոսեքսուալիստներին պետք է ընդունել որպես «ուրիշներ» և չպայքարել նրանց դեմ, քանի որ որքան խնդիրը մատնացույց արվի` այնքան այն ավելի կսրվի: PanARMENIAN-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների շրջանում տարածված է համասեռամոլությունը` Տեր Շմավոնն ասաց, որ այդպիսի երևույթը բացառվում է: «Եթե մարդ ապրում է առողջ հոգևոր մթնոլորտում` նման բան բացառվում է»,- ասաց Տեր Շմավոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |