Դավիթ Նալբանդյանը Guinot Mary Cohr Masters մրցաշարում կխաղա Ժուլյեն Բենետոյի հետ![]() 23 մայիսի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Փարիզում մեկնարկում է թենիսի 25-րդ Masters Guinot Mary Cohr մրցաշարը, որը կտևի մինչ մայիսի 25-ը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կհանդիպի ֆրանսիացի Ժուլյեն Բենետոյի հետ: Դա կլինի թենիսիստների երրորդ հանդիպումը պաշտոնական հանդիպումներում, 2:0 հաշվով առջևում է Նալբանդյանը: Խաղը տեղի կունենա մայիսի 25-ին: Մրցաշարին կմասնակցեն Էնդի Մարեյը (Անգլիա), Ժո-Վիլֆրիդ Ցոնգան (Ֆրանսիա), Միշել Լեդրան (Ֆրանսիա), Ստանիսլավ Վավրինկան (Շվեյցարիա), Խուան Մարտին Դել Պոտրոն (Արգենտինա) և այլոք: Մրցաշարն անցնում է 2009 թվականից, հաղթողներ են դարձել Մարեյն ու երկու անգամ Ցոնգան (Ֆրանսիա): Այս մրցաշարից հետո մեկնարկում է «Ռոլան Գարոսը», որը կանցնի մայիսի 27-ից հունիսի 10-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |